Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Այլ երկրում էսպիսի սկանդալից հետո ինքնասիրություն ունեցող պաշտոնյան հրաժարական կգրեր

Այլ երկրում էսպիսի սկանդալից հետո ինքնասիրություն ունեցող պաշտոնյան հրաժարական կգրեր
27.12.2024 | 08:35

Ավինյանի հերը քաղաքացիների միջև հստակ դիսկրիմինացիա է դնում ու քաղաքացիների մի խավի նկատմամբ վիրավորանքներով լեցուն բացահայտ ատելության խոսք հնչեցնում։

Թե բա «ամեն համբալ գեղի Opel-ով չկանգնի»։

Դու ո՞վ ես արա, որ հասարակ չարքաշ կյանքով ապրող մարդկանց վիրավորես։

Էս է էս 6 տարվա մեջ աներևակայելի կերպով հաբռգած էս ոչնչությունների դեմքը։

Յուրաքանչյուր ուրիշ երկրում իր ազգականի կողմից այսպիսի դրսևորումից հետո իրեն հարգող ու ինքնասիրություն ունեցող պաշտոնյան հրաժարականի դիմում կգրեր ու կհեռանար, բայց դա ուրիշ երկներում՝ ոչ թե Նիկոլի Հայաստանում, որտեղ իշխանության մեջ մեկը թքում է քաղաքացու վրա, մյուսի հերը մարդկանց ասում է համբալ, ու որպես ամբողջական թիմ էլ՝ երկիրը մաս-մաս հանձնում են։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3387

Մեկնաբանություններ